Դատարանը թույլատրել է Time Warner եւ AT&T ընկերությունների միավորումը

13:24   14 Հունիս 2018    712

Երեքշաբթի Դաշնային դատարանը մերժեց ԱՄՆ Արդարադատության նախարարության հայցը, որը փորձել էր արգելափակել AT & T Inc. կորպորացիայի կողմից Time Warner ընկերության ձեռքբերումը՝ ապացույցներ չգտնելով, որ գործարքը կսահմանափակի վճարովի հեռուստատեսության մատակարարների միջեւ մրցակցությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահ Դոնալդ Թրամփը 2016 թվականին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր արգելափակել երկու կորպորացիաների միաձուլումը:

AT & T-ը եւ Time Warner-ը երկու տարի առաջ հայտարարեցին գործարքի մասին, մասնավորապես, Google եւ Netflix հսկաների հետ ավելի հաջող մրցակցելու համար: Դրանից անմիջապես հետո արդարադատության նախարարությունը դիմեց դատարան` ասելով, որ միաձուլումը լրատվական շուկայում շատ մեծ խաղացողի կստեղծի: Դա կարող է խաթարել մրցակցությունը եւ հարվածել սպառողներին, քանի որ միավորված ընկերությունը կկարողանա օգտագործել իր գերիշխող դիրքը` մալուխային ցանցի օպերատորների համար կոնտենտի արժեքը բարձրացնելու նպատակով:

Time Warner-ը զվարճանքների արդյունաբերության համաշխարհային առաջատարներից է, TNT, TBS, CNN հեռուստաալիքների եւ նույնանուն կինոստուդիայի սեփականատերերից մեկը: Երկու ընկերությունների միավորման գործարքը 80 մլրդ դոլար է գնահատվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները