Անտարկտիկայում սառույցների հալման արագությունը ռեկորդային մակարդակի է հասել

13:58   14 Հունիս 2018    394

Երկու նոր ուսումնասիրությունների համաձայն Անտարկտիկայում սառույցը հալվում է ռեկորդային արագությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիների ընթացքում անտարկտիկական սառցաշերտերի հալման արագությունը եռապատկվել է:

Հետազոտության համաձայն, մինչեւ 2012 թվականը, Անտարկտիկայում սառույցի քանակի նվազումը պահպանվել է տարեկան 76 մլրդ տոննա մակարդակում, սակայն այդ ժամանակից ի վեր այդ թիվը աճել է տարեկան մինչեւ 219 մլրդ տոննա:

«Սա պետք է անհանգստության պատճառ լինի կառավարությունների համար, որոնց մենք վստահում ենք մեր ափամերձ քաղաքների ու համայնքների պաշտպանությունը», - ասում է պրոֆեսոր Էնդրյու Շեպարդը՝ հետազոտություններից մեկի մասնակիցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Անտարկտիկա  


Վերնագիրի այլ պիտակները