Հարավկորեացիները կողմ են Սինգապուրի գագաթնաժողովի արդյունքներին

12:57   14 Հունիս 2018    451

Հարավկորեացիները աջակցում են նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքներին, իսկ բացասական արձագանքները հնչեցվել են հասարակական կարծիքից «մեկուսացված» մարդկանց կողմից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղարը՝ ներկայացնելով նախագահ Մուն Ջեինի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպման արդյունքները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնել են, որ Վաշինգտոնը, Սեուլն ու Փհենյանը կարող են համագործակցել 1950-ական թվականներին Կորեական պատերազմում անհայտ կորած եւ ենթադրաբար մահացած ամերիկացի զինվորների աճյունների փոխանցման գործում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինգապուր  


Վերնագիրի այլ պիտակները