Թրամփը ՕՊԵԿ-ին մեղադրում է նավթի չափից ավելի բարձր գների համար

14:08   14 Հունիս 2018    252

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՕՊԵԿ-ին մեղադրում է նավթի չափից ավելի բարձր գների համար եւ կասկածում է, որ ամերիկացիներից շատերը նույն բանն են զգում:

Նավթի հումքի գինն աճել է ավելի քան 2 անգամ՝ 2016 թվականի սկզբին բարելի դիմաց 30 դոլարից ցածր նվազելուց հետո: Գնաճի հետեւանքով ամերիկացի ավտովարողները բախվել են 2014-ի վերջից բենզինի գնի ամենաբարձր գներին: Բենզինի գալոնի միջին ցուցանիշը կազմել է 2,91 դոլար, ինչը 25 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, հայտնում է ABCNews-ը:

Գներն աճում են սպառման եւ սպասումների աճի ֆոնին, որ նավթային ընկերություններում նոր ներդրումների կտրուկ նվազումը կբերի նավթի մատակարարումների կրճատման:

Որոշ գնահատականներով՝ նավթային ընկերություններում կապիտալ ներդրումների կրճատումը, ինչպիսին են Exxon Mobil-ը, Chevron-ը եւ BP-ն, կրճատվել են ավելի քան 1 տրլն դոլարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՕՊԵԿ  


Վերնագիրի այլ պիտակները