Վրաստանում կքննարկի նոր վարչապետի թեկնածության հարցը

14:17   14 Հունիս 2018    432

Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը կքննարկի նոր վարչապետի թեկնածության հարցը:

Մինչեւ հիմա վարչապետի թեկնածության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի եղել, փոխանցում է «Գրուզիա-օնլայնը»:

Խորհրդարանական մեծամասնության անդամ Գիյա Վոլսկին գործընկերներին կոչ է անում մինչեւ մեծամասնության հանդիպումը զերծ մնալ վարչապետի նոր թեկնածուի մասին բարձրաձայնելուց:

Երբ «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու ընտրի, նրան կներկայացնեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, որն իր հերթին նոր վարչապետի թեկնածությունը կուղարկի օրենսդիր մարմին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները