Չինաստանն աջակցում է ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցություններին

14:39   14 Հունիս 2018    397

Չինաստանն աջակցում է ԱՄՆ-ի հետ առեւտրային տարաձայնությունների կարգավորման շուրջ բանակցություններին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը

Նա հաստատել է Պեկինի դիրքորոշումն այն մասին, որ 2 երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրային համաձայնագրերը անվավեր կհամարվեն չինական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու դեպքում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կհանդիպի առեւտրի հարցերով իր գլխավոր խորհրդականի հետ որոշելու համար՝ հարկ է արդյոք միլիարդ դոլարի չինական ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերն ակտիվացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները