Սեուլի եւ Փհենյանի միջեւ կայացել են առաջին բանակցությունները

14:56   14 Հունիս 2018    415

Սեուլի ու Փհենյանի զինվորականները առաջին անգամ բանակցություններ են վարել վերջին 10 տարվա ընթացքում:

Reuters-ի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթացել են սահմանամերձ Պանմունջո գյուղում՝ ապառազմականացված գոտում:

Ռազմական բանակցություններն իսկզբանե նախատեսված էին մայիսին, սակայն հետաձգվել էին, երբ Հյուսիսը չեղյալ էր հայտարարել նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը՝ որպես Հարավային Կորեայում ամերիկյան զորավարժությունների դեմ բողոքի նշան:

Վերջին անգամ Սեուլի ու Փհենյանի ռազմական բանակցությունները տեղի են ունեցել 2007 թվականին: Փհենյանի գլխավոր պատվիրակ Ան Իլ-սանը բանակցությունների ձգձգումը բացատրել է «որոշակի հանդիպակաց քամիներով»՝ հավելելով, որ երկու կողմերն էլ պետք է հաղթահարեն ապագա խոչընդոտները փոխըմբռնման եւ միջկորեական գագաթնաժողովի ոգու հիման վրա:

Սեուլի առաջատար բանակցող Կիմ Դո-գյունը հայտնել է, որ կողմերը կքննարկեն ռազմական լարվածության նվազեցման հնարավորությունները եւ նախարարական հանդիպման անցկացման ժամանակացույցը: Ակնկալվում է նաեւ, որ նրանք կքննարկեն զինվորականների միջեւ թեժ գծի ստեղծումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սեուլ   Փհենյան  


Վերնագիրի այլ պիտակները