Ռոուհանին Թրամփին «ամենավատն» Է համարել ԱՄՆ-ի բոլոր նախագահներից

15:25   14 Հունիս 2018    388

Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի «ամենաչար» նախագահն Է 1979 թվականից՝ Իրանի Իսլամական Հանրապետության կազմավորման պահից ի վեր:

Այդ մասին, ինչպես հունիսի 14-ին հաղորդել Է Nehr գործակալությունը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակի պահից մինչ օրս ԱՄՆ-ի բոլոր կառավարությունները եղել են իրանական ժողովրդի թշնամիները: Սակայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահն ամենավատն Է, ամենաանազնիվն ու ամենաչարը բոլոր նախորդների համեմատությամբ»,- ասել Է Ռոուհանին: Ընդսմին նա ընգծել Է, որ Իրանն իրազեկված Է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի մտադրությունների մասին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:

Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները