Պոմպեոն հայտնել է Հս. Կորեայի դեմ պատժամիջոցների վերացման ժամկետները

15:38   14 Հունիս 2018    524

Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական պատժամիջոցները չեն հանվի, քանի դեռ նրանք «լիարժեք, հաստատված եւ անդառնալի ապամիջուկայնացում» չեն ցուցադրել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է BBC-ն:

Պոմպեոն ենթադրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը գիտակցում է ապամիջուկայնացման գործընթացի հրատապությունը: Նրա խոսքով՝ առանցքային դեր է խաղում ԱՄՆ-ի համագործակցությունը Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորց Կիմ Չեն Ընի հանդիպումը, որի արդյունքում հուշագիր ստորագրվեց, որում Փհենյանը համաձայնություն էր տվել լիարժեք ապամիջուկայնացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները