Հնդկաստանում սողանքների հետևանքով զոհեր են գրանցվել

15:45   14 Հունիս 2018    460

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « РИА Новости»-ին, Հնդկաստանի հարավում` Կերալա նահանգում, սողանքի հետևանքով զոհվել է 4 մարդ, 8-ն անհայտ կորած են համարվում:

Ըստ թերթի` բնական աղետի հետևանքով ամբողջովին փլուզվել է 5 բնակելի տուն: Նշվում է, որ դրանց փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները