Apple Watch–ը փրկել է ավստրալիացուն սպանության մեջ

15:57   14 Հունիս 2018    690

Խելացի «խնձորի» ժամացույցը չափում է սրտի զարկերը և օգտատիրոջ շարժումները։

Այդ վիճակագրությամբ կարելի է որոշել, թե ինչ են արել զոհն ու կասկածյալը հանցանքի պահին։

Ավստրալիայի դատարանը տեղափոխել է նիստը խելացի ժամացույցի շնորհիվ ստացված նոր տվյալների պատճառով։ Արդյունքում՝ նա, ում մինչ այդ կասկածում էին հանցանքի մեջ, կարող է ազատ արձակվել։

Ականատեսները պնդում էին, որ զոհը սպանվել է տանը, այն դեպքում, երբ ժամացույցը ցույց էր տալիս, որ զոհի սիրտը տուն գալուց շատ ավելի վաղ է կանգ առել։ Ստացվում է, որ մարդասպանը մեկ ուրիշը կարող է լինել։

Ժամացույցը չափում է օգտագործողի զարկերակը։ Սրտի զարկերի հաճախականությամբ կարելի է որոշել, թե մոտավորապես ինչով է զբաղվել մարդը կյանքի վերջին ժամերին։ Բացի այդ, ժամացույցում տվիչներ կան, որոնք վերահսկում են այն կրողի մարմնի շարժումները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple-Watch  


Վերնագիրի այլ պիտակները