Չիկագոյում Մասկը կկառուցի արագընթաց ստորգետնյա տրանսպորտային համակարգ

16:29   14 Հունիս 2018    487

Միլիարդատեր Իլոն Մասկի The Boring Company ընկերությունը հաղթել է Չիկագոյում արագընթաց ստորգետնյա տրանսպորտային համակարգի կառուցման մրցույթում:

Մայրուղին պետք է միմյանց կապի աշխարհում ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկը՝ Չիկագոյի Օ՛Հարան քաղաքի կենտրոնի հետ: Այս մասին հայտնում են Chicago Tribune-ը եւ Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերությունում աղբյուրներին եւ Չիկագոյի քաղաքապետարանից զրուցակիցներին:

Գործակալության տեղեկություններով՝ մրցույթի հաղթողին ընտրել է հենց քաղաքապետարանը: Այս մրցույթին մասնակցելու հայտը The Boring Company-ն ներկայացրել էր դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին: Մայրուղին կառուցելու իրավունքի համար պայքարում էին եւս 3 ընկերություններ:

The Boring Company-ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Չիկագոյում արագընթաց ստորգետնյա հասարակական տրանսպորտը (The Chicago Express Loop) բաղկացած է մի քանի առանձին ուղեւորատար էլեկտրական պարկուճներից, որոնք անիվների փոխարեն կունենան «Tesla Model X մոդիֆիկացված շասիներ»: Ժամը մեկ այս մեքենաները 240 կմ երկարությամբ ստորգետնյա թունելով կընթանան 201-241 կմ/ժ արագությամբ:

Սա, ինչպես համարում են ընկերության ներկայացուցիչները, օդանավակայանի եւ Չիկագոյի կենտրոնի գործարար շրջանի միջեւ ուղեւորության ժամանակը կկրճատի մինչեւ 12 րոպեով (հիմա այս տարածությունը գոյություն ունեցող տրանսպորտային համակարգով հաղթահարելու համար ուղեւորները ծախսում են 30-ից մինչեւ 45 րոպե): Ընկերության տվյալներով՝ յուրաքանչյուր մեքենան կտեղափոխի 8-ից 16 ուղեւորի: Loop-ով ուղեւորության արժեքը կկազմի 20-ից մինչեւ 25 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները