ԱՀԿ-ի կանոններում հիմքեր չկան մաքսատուրքերի սահմանման համար

16:03   14 Հունիս 2018    490

Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններում հիմքեր չկան ԱՄՆ-ից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքերի սահմանման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՀԿ փոխնախագահ Կարլ Բրաուները:

Ընդ որում, նա կոչ է արել ԵՄ-ին զգուշորեն՝ գործել ԱՄՆ-ի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելիս: «ԱՀԿ-ի օրենքում ես հիմքեր չեմ տեսնում Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի գանձման համար», - ասել է Բրաուները: Նրա խոսքով՝ առեւտրային պատերազմը ինքնաբերաբար տեղի չի ունենում, այն առաջանում է միայն գործողություններին արձագանքելու դեպքում եւ, հնարավոր է, շղթայական ռեակցիա է առաջացնի: Այդ իսկ պատճառով ԵՄ-ն պետք է «չափազանց զգույշ լինի եւ կետային կերպով արձագանքի՝ տեղական ձեռնարկություններին հասցվող զուգընթաց վնասները մինիմալացնելու համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները