Թրամփը «չինական» ասացվածք է հրապարակել ու հայտնվել օգտատերերի ուշադրության կենտրոնում

17:04   14 Հունիս 2018    460

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփն ասացվածք է հրապարակել Twitter-ում ու սխալմամբ նշել, որ դա չինական ասացվածք է: ռ

Նրա գրառմանն ուշադրություն են դարձրել համացանցի չինացի օգտատերերը, հաղորդում է ABC News-ը:

«Նրանք, ովքեր ասում են, թե անհնար է որևէ բան անել, չպետք է խանգարեն նրանց, ովքեր անում են. չինական ասացվածք», - գրել է Իվանկան:

Ինչպես ABC News-ին հաղորդել է Միչիգանի քոլեջներից մեկում չինարենի դասախոս և չինական ասացվածքների մասին գրքի հեղինակ Լարի Հազբերգը, Իվանկա Թրամփի և չինարենի միջև ոչ մի կապ չկա, բացի նրանից, որ ասացվածքում «ինչ-որ սիմետրիկ բան կա, ինչպես նաև՝ արտահայտության երկու մասերում կրկնվող բառեր»:

«Կարծիք կա, թե չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսը հեշտընկալելի իմաստություն է ունեցել, սակայն այդ բոլոր մեջբերումները կանխատեսումներով թխվածքաբլիթներում գտնվող գրությունների են նման», - ասել է նա:

Չինական Weibo սոցցանցի օգտատերերը գրել են, որ արևմտյան երկրների բնակիչները հաճախ են նման սխալներ թույլ տալիս, սակայն նույնն անում են նաև չինացիները, երբ խոսքն արևմտյան մշակույթի մասին է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իվանկա-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները