Գերմանիան եւ Ֆրանսիան համատեղ մշակման նոր տանկ են ներկայացրել

17:28   14 Հունիս 2018    460

Երկու խոշոր եվրոպական պաշտպանական ընկերությունները՝ ֆրանսիական ու գերմանական, համատեղ մշակման նոր տանկ են ներկայացրել:

Սա առաջին նոր տանկն է, որը ստեղծվել է Արեւմտյան Եվրոպայում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, փոխանցում է BBC-ն:

EMBT (European Main Battle Tank - եվրոպական հիմնական ռազմական տանկ) անվամբ նոր մարտական մեքենան ցուցադրվել է Eurosatory սպառազինությունների ցուցահանդեսին:

Տանկի մշակմամբ զբաղվել է KNDS Group ընկերությունը՝ ֆրանսիական Nexter Defense Systems-ի եւ գերմանական Krauss-Maffei Wegmann-ի համատեղ ձեռնարկությունը: Այն ստեղծվել է երեք տարի առաջ՝ հենց եվրոպական նոր տանկի ստեղծման նպատակով: EMBT-ը ստեղծվել է երկու տանկերի՝ ֆրանսիական Leclerc-ի եւ գերմանական Leopard 2-ի խաչասերման արդյունքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները