Ճապոնիան ցանկանում է մաքսատուրքի հարցով ԱՀԿ-ում միանալ ԵՄ-ին

18:55   14 Հունիս 2018    262

Ճապոնիան հնրավորություն է փնտրում ԱՀԿ շրջանակում պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքի հարցով միանալու Եվրամիությանը ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները կարգավորելու փորձ կատարելիս, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Տոկիոն ԱՀԿ-ին հայտնել է, որ ցանկանում է մասնակցել Կանադայի եւ Մեքսիկայի նախաձեռնած խորհրդակցություններին, քանի որ փորձում է իր ջանքերը միավորել կողմերի հետ, որոնց վրա ամերիկյան մաքսատուրքերը տարածվել են: «Մենք նույն վիճակում ենք, ինչ մյուս երկրները, ուստի ցանկանում ենք բանակցություններին մասնակցել եւ տեղեկություններ փոխանակել»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ իրենց վերջնանպատակն է ԱՄՆ-ին ստիպել այդ մաքսատուրքերի չեղարկումը:

Խորհրդակցությունների անցկացումը ԱՀԿ-ում վեճերի կարգավորման գործընթացում առաջին քայլն է, սակայն պարզ չէ՝ Միացյալ Նահանգներն արդյոք կհամաձայնվի բանակցություններ վարելու խնդրանքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները