Գերմանիայի իշխանությունները Volkswagen-ին 1 մլրդ եվրոյով տուգանել են

19:32   14 Հունիս 2018    469

Ստորին Սաքսոնիայի Բրաունշվեյգ քաղաքի դատախազությունը Volkswagen AG (VW) ավտոարտադրողին «դիզելային սկանդալի» կապակցությամբ տուգանել է 1 մլրդ եվրոյով, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով VW- ի մամուլի հաղորդագրությունը:

Ընկերությունը համաձայնել է տուգանքին, ընդունել է իր պատասխանատվությունը եւ չի բողոքարկի: Volkswagen-ը հույս ունի, որ գերմանական իշխանությունների սահմանած տուգանքի վճարումը «դրական ազդեցություն կունենա դատավարությունների վրա, որոնք շարունակվում են այլ եվրոպական երկրներում»:

Գումարը ներառում է 5 մլն եվրոյի հնարավոր առավելագույն տուգանք եւ եւս 995 մլն եվրո`ապօրինի ձեռք բերված շահույթի վերադարձի տեսքով:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը դիզելային շարժիչներով համալրված մոտ 10,7 մլն ավտոմեքենաների փորձարկման ժամանակ խախտել է մոնիթորինգի կանոնները: Այդ մեքենաները վաճառվել են համալրված լինելով անօրինական ծրագրերով, որոնք փորձարկման ժամանակ նվազեցրել են վնասակար նյութերի արտանետումների ցուցանիշները:

Չորեքշաբթի VW-ի բաժնետոմսերը աճել են 0.2 տոկոսով: Տարվա սկզբից ընկերության կապիտալիզացիան նվազել է 4 տոկոսով՝ մինչեւ 80 մլրդ եվրո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Volkswagen  


Վերնագիրի այլ պիտակները