Ֆրանսիայում ձերբակալվել է 2015-ի ահաբեկչության մասնակիցը

17:56   14 Հունիս 2018    661

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « РИА Новости»-ին, Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 37-ամյա տղամարդու Փարիզում 2015 թվականին տեղի ունեցած ահաբեկչության գործով հետաքննության շրջանակում:

Նա ժամանակավոր կալանքի տակ է: Ձերբակալվածը մեղադրվում է այն բանում, որ օգնել է Ամեդի Կուլիբալիին զենք ձեռք բերել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում 2015-ի հունվարի 7-ից ահաբեկչությունների շարքը սկսվեց Charlie Hebdo խմբագրության վրա հարձակումից: Երեք օրում զոհվեց 17 մարդ, այդ թվում` 3 ոստիկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները