Ավստրիայում մեղադրյալները դատապարտվել են 25 տարվա ազատազրկման

20:28   14 Հունիս 2018    280

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Ինտերֆաքս"-ին, Հունգարիայի դատարանը որոշում է կայացրել շնչահեղձ եղած 71 անօրինական միգրանտի գործով, որոնց մարմինները հայտնաբերվել էին 2015 թվականին Ավստրիայում հունգարական պետհամարանիշներով ավտոֆուրգոնի մեջ:

Դատարանը չորս կասկածյալի մեղավոր է ճանաչել՝ 59 տղամարդու, 8 կնոջ եւ 4 երեխայի մահվան համար եւ յուրաքանչյուրին դատապարտել է 25 տարվա ազատազրկման:

Դատախազության տվյալներով՝ ամբաստանյալները գիտեին, որ ավտոֆուրգոնով տեղափոխվող փախստականները կարող էին շնչահեղձ լինել եւ անտեսել են նրանց օգնության ճիչերը:

Այս գործով 14 ձերբակալվածները հանցավոր խմբի անդամներ են, որոնց մեծ մասը Բուլղարիայի քաղաքացիություն ունի: Նրանք մեղադրվում են ոչ միայն սպանության, այլեւ խոշտանգումների եւ մարդկանց առեւտրով զբաղվելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները