Իսպանացիները հավելված են ստեղծել խորոված պատրաստելու վայր գտնելու համար

20:37   14 Հունիս 2018    368

Hayatsk.info-ն հայտնում է, որ այժմ իսպանացիներին ավելի հեշտ է տեղ գտնել հենց քաղաքում խորոված պատրաստելու կամ փոքրիկ երեկույթ կազմակերպելու համար:

Թագավորությունում վերջին հարկերում գտնվող բազմաթիվ բնակարաններ տեռասներ ունեն կամ հատված տանիքի վրա: Եվ այժմ պետք չէ նման տեղեր փնտրել ըկերների եւ ծանոթների շրջանում՝ երեկույթ կազմակերպելու համար: Դուր եկած տեղը կարելի է պարզապես վարձակալել մի քանի ժամվա ընթացքում հավելվածի միջոցով:

Նման ծառայության արժեքը կտատանվի օրական 50-ից 600 եվրոյի սահմաններում՝ կախված գույքի սեփականատերերի կողմից առաջարկվող պայմաններից` տեռասի չափ, լողավազանի, գրիլի, սառնարանի, ստվերի կամ դիտարժան տեսարանի առկայություն: Ընդհանուր առմամբ, հհավելվածը նախատեսված է ցերեկային միջոցառումների համար, սակայն կարելի է վայր գտնել նաեւ գիշերային խրախճանքի համար:

Ըստ գաղափարի հեղինակների՝ հավելվածին միանալ կարող է ցանկացած մարդ, ով բաց հարթակով բնակարան ունի: Ծառայությունն այնքան արագ է տարածում ստացել, որ սեփականատերերը մտածում են ծառայությունների ընդլայնման եւ անգամ միջազգային շուկա մուտք գործելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները