Նավաբեկություն Ինդոնեզիայի ափերի մոտ. կա 16 զոհ

21:24   14 Հունիս 2018    386

Ինդոնեզական Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "РИА Новости"-ին, հղում անելով փրկարարների հայտարարությանը, ևս 55 մարդ փրկվել է: Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի մասին:

Փրկարարներից մեկը նշել է, որ ևս երկու մարդ անհետ կորած է համարվում, նրանց գտնելու ուղղությամբ տարվող որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին գիշերվա ժամերին և կշարունակվեն ուրբաթ առավոտյան:

Երկրի տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով ծառայության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նավաբեկությունը տեղի է ունեցել Հարավային Սուլավեսի նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Մակասար քաղաքի մոտակա ջրերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները