Այսօր Ադրբեջանում նշվում է Ազգային փրկության օրը

10:19   15 Հունիս 2018    468

1993 թվականի հունիսին Ադրբեջանում ստեղծված բարդ հասարակական-քաղաքական իրավիճակը կարող էր բերել քաղաքացիական պատերազմի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այն ժամանակ Գյանջայում տեղակայված թիվ 709 զորամասը հրաժարվեց ենթարկվել պաշտպանության նախարարությանը: Խռովությունը ճնշելու նպատակով զորքեր ուղարկվեցին Գյանջա: Սակայն, անհեռատես քաղաքականության և սխալ քայլերի արդյունքում խռովարարների թիվն ավելի շատացավ: Նրանք շարժվում էին դեպի մայրաքաղաք՝ պահանջելով իշխանափոխություն:

Այն ժամանակ Ադրբեջանում իշխող «Ազգային ճակատ» կուսակցությունը օգնության համար դիմեց Հեյդար Ալիևին:

Ընդունելով ժողովրդի և երկրի ղեկավարության համառ հրավերը՝ Հեյդար Ալիևը հունիսի 9-ին ժամանեց Բաքու:

Հեյդար Ալիևը կարճ ժամանակահատվածում կարողացավ կանխել քաղաքացիական պատերազմը:

1993 թվականի հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ: Այսպիսով, հունիսի 15-ը Ադրբեջանի պատմության մեջ մտավ, որպես Ազգային փրկության օր:

Ժողովրդի պահանջով, 1997 թ. հունիսին Միլլի Մեջլիսն այդ օրը հայտարարեց տոնական օր: Այն նշվում է որպես պետական տոն, 1998 թ. հունիսի 15-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները