ԱՄՆ-ն պատրաստվում է լքել ՄԱԿ-ը

12:19   15 Հունիս 2018    330

ՄԱԿ-ի՝ Պաղեստինի ինքնավարության բնակիչների նկատմամբ Իսրայելի գործողությունները դատապարտող բանաձև ընդունելուց հետո ԱՄՆ իշխանությունները Մարդու իրավունքների խորհրդին մեղադրել են կողմնապահության մեջ և մտադիր են դուրս գալ կազմակերպությունից։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլիի՝ Իսրայելին արդարացնելու և բանաձևում ՀԱՄԱՍ-ին դատապարտող փոփոխություններ սահմանելու անհաջող փորձերից հետո ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ անիմաստ է մասնակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին։ Այս անգամ միջազգային կազմակերպությունը լքելու որոշումը վերջնական է, միայն անհրաժեշտ է որոշել դրա ժամկետը։

«Եվս մեկ խայտառակ օր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Այն ժամանակ, երբ Վենեսուելայում բռնապետություն է տիրում, Իրանում հազարավոր քաղբանտարկյալներ կան, Բիրմայում էթնիկ զտումներ են տեղի ունենում, ՄԱԿ-ը ժողովրդավարական երկրի դեմ հետաքննություն սկսելու որոշում է կայացնում, որն օրինական կերպով ահաբեկիչներից պաշտպանում է իր սահմանները»,-ասել է Նիքի Հեյլին Իսրայելին դատապարտող բանաձևի ընդունումից հետո իր ուղերձում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները