ԿԺԴՀ-ի հեռուստատեսությունը ֆիլմ Է ցուցադրել Ունի այցի մասին. Yonhap

17:55   15 Հունիս 2018    605

ԿԺԴՀ-ի պետական հեռուստատեսությունը հունիսի 15-ին ֆիլմ Է ցուցադրել՝ նվիրված երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղեւորությանը Սինգապուր:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Yonhap"-ին, պետության ղեկավարի վաստակների մասին խոսելուց զատ, ժապավենում նկատելի շեշտադրում Է արված քաղաք-պետության ենթակառուցվածքի եւ տնտեսական նվաճումների՝ որպես ընդօրինակման արժանի տիպարի վրա:

42 րոպե տեւողությամբ ֆիլմում, որը կրում Է «Դարակազմիկ հանդիպում, որը ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի միջեւ նոր պատմության սկիզբ դարձավ» անվանումը, ցուցադրված են Սինգապուրում Կիմ Չեն Ունի գտնվելու հիմնական պահերը, ներառյալ հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ գիշերային զբոսանքը քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   Կիմ-Չեն-Ուն   Սինգապուր  


Վերնագիրի այլ պիտակները