Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ այս ամռանը

19:19   15 Հունիս 2018    606

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա ամռանը կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Թրամփն ասել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Թրամփը, չնայած Սպիտակ տան օգնականների դեմ լինելուն, պնդում է, որպեսզի Պուտինի հետ հանդիպում կազմակերպվի:

«Նրան հնարավոր չէ կանգնեցնել»,- պարբերականին հայտնել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան,- Նա պատրաստվում է դա անել: Նա ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ուստի նա կհանդիպի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ   Ռուսաստան   Վլադիմիր-Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները