Կրեմլում չեն բացառել Թրամփ-Պուտին հանդիպման անցկացման հնարավությունը

19:52   15 Հունիս 2018    634

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի բացառում 2018 թվականի ամռանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացման հնարավորությունը:

Ավելի վաղ Թրամփը Fox News-ի եթերում հայտնել էր, որ Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ամռանը:

«Չենք բացառում»,- ասել է Պեսկովը:

Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ իր հանդիպումը Թրամփի հետ տեղի կունենա այն ժամանակ, երբ ամերիկյան կողմը պատրաստ կլինի դրան: ՌԴ նախագահի խոսքով՝ հանդիպման կոնկրետ վայրը չի քննարկվել, սակայն շատ երկրներ, այդ թվում՝ Ավստրիան, պատրաստ են աջակցել գագաթնաժողովի անցկացման հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրեմլ   Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները