Իտալիայի պետական պարտքը հասել Է պատմական առավելագույնին՝ 2,311 տրլն եվրոյի

13:24   16 Հունիս 2018    613

Իտալիայի պետական պարտքի չափը ընթացիկ տարվա ապրիլին հերթական ռեկորդն Է սահմանել եւ հասել պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2,311 տրլն եվրոն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 15-ին հայտնել Է երկրի Կենտրոնական բանկը:

Banca d՚Italia-ի (ԿԲ) վերջին տվյալների համաձայն, միայն ապրիլ ամսվա ընթացքում սուվերեն պարտքի ծավալն աճել Է 9,3 մլրդ եվրոյով: Այդ աճը տեղի Է ունեցել հիմնականում շրջանառության մեջ գտնվող կանխիկ փողերի զանգվածի ավելանալու, ինչպես նաեւ կենտրոնական պետական վարչակազմի ծախսերի մեծանալու հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները