Վալենտինա Տերեշկովան պատմել է, որ մինչ օրս երազում տեսնում է տիեզերքը

18:34   16 Հունիս 2018    676

Աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան պատմել է, որ մինչ օրս երազում տեսնում է տիեզերքը, ըստ նրա՝ տիեզերքն իր համար լավ, բարի երազ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Երազումս տեսնում եմ։ Դա լավ, բարի երազ է», - ասել է Տերեշկովան՝ իր թռիչքի 55-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ։

Նա պատմել է, որ թռիչքի մասին հիշելիս ամեն անգամ մտաբերում է իր մայրիկին։

«Այն ժամանակ ամեն բան շատ գաղտնի էր։ Նա չգիտեր ուր եմ ես, չգիտեր, որ տիեզերք եմ թռչում։ Եվ քանի որ նա առողջական խնդիրներ ուներ՝ նրան չանհանգստացնելու համար ես 10 նամակ գրեցի ու խնդրեցի գործընկերներիս տարբեր ժամանակահատվածներում ուղարկել դրանք իմ անունից մորս։ Մի օր էլ նրա մոտ եկավ մեր հարևանուհին ու ասաց՝ «Քո Վալենտինան տիեզերքում է», - հիշում է առաջին կին տիեզերագնացը։

Նշենք, որ ռուս տիեզերագնացն իր առաջին թռիչքը կատարել է 1963 թ. հունիսի 16-ին Վոստոկ-6 տիեզերանավով՝ տիեզերքում մնալով մոտ 3 օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները