Թրամփն ու Մակրոնը քննարկել են ԿԺԴՀ-ին

18:46   16 Հունիս 2018    671

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է առևտրային քաղաքականություն, նաև իրավիճակը ԿԺԴՀ-ի, Իրանի ու ՍԻրիայի շուրջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Առաջնորդները քննարկել են Սինգապուրում նախագահ Թրամփի գագաթնաժողովը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Նախագահ Թրամփը հաստատել է ԱՄՆ նպատակը՝ Հյուսիսային Կորեայի ամբողջական ու անդառնալի ապամիջուկայնացումը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Առաջնորդները նաև կոչ են արել ապահովել Սիրիայում քաղաքական կարգավորումը՝ ՄԱԿ Ժնևյան գործընթացի շրջանակում։

Բացի դրանից, Թրամփը հատուկ ուշադրություն է դարձրել Իրանի հետ համընդգրկուն գործարքի մասին բանակցություններին իր հանձնառությանը, որն ընդգրկելու է միջուկային ու բալիստիկ հրթիռների մասին իրանական ծրագրերը ու տարածաշրջանում ոչ բարեկամական գործողությունները, ասվում է հաղորդագրության մեջ։

«Նախագահ Թրամփը նաև ԵՄ-ին կոչ է արել բանակցություններ սկսել առևտրի ոլորտում խոչընդոտների կրճատման հարցով»,- հաղորդում է Սպիտակ տունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները