Մոսկվայում երկու ավտոմեքենաների միջև ճակատային բախում է տեղի ունեցել- VIDEO

19:08   16 Հունիս 2018    557

360 հեռուստաալիքը հրապարակել է Մոսկվայի Կուտուզովի պողոտայում երկու ավտոմեքենաների բախման տեսանյութը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 16-ի առավոտյան Սլավյանսկի մետրոյի կայարանի հարեւանությամբ: Վթարի հետեւանքով մեկ մարդ է զոհվել:

Ականատեսի խոսքով՝ ավտոմեքենաներից մեկը՝ BMW մակնիշի, «կտոր-կտոր է եղել», եւ վարորդը «պարզապես դուրս է թռչել»:

Նա նաեւ նշել է, որ երկու մեքենաները անիվներն էլ պոկվել են: Տուժածներից մեկը ուղղաթիռով էվակուացվել է: Մոսկվայի ճանապարհային տեսչության մամուլի ծառայությունում «ՌԲԿ»-ին հայտնել են, որ չեն մեկնաբանում այս միջադեպը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները