Սակուրադզիմա հրաբուխը սպառնում է Ճապոնիային- VIDEO

19:23   16 Հունիս 2018    531

Ճապոնիայի հարավում Քյուսյու կղզու վրա գտնվող Սակուրադզիմա հրաբուխը 4,7 կմ բարձրությամբ ծուխ և մոխիր է արտանետել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առավոտյան օդերևութաբանները «պայթյունային բնույթի» ժայթքում են գրանցել: Հրաբխից պիրոկլաստիկ հոսք է նկատվում արևմտյան ուղղությամբ, ինչպես նաև գրանցվել են խոշոր քարերի արտանետումներ 800-1000 մ հեռավորությամբ: Մասնագետները շարունակում են հետևել հրաբխին:

Վտանգի 5 բալանոց համակարգով տարածաշրջանը գտնվում է 3-րդ աստիճանի վրա, ինչը լեռանը մոտենալու արգելք է ենթադրում: Մասնագետները կոչ են անում հատուկ զգուշություն ցուցաբերել հրաբխից 2 կմ հեռավորության վրա գտնվելու դեպքում, քանի որ հնարավոր են հրաբխային քարերի և լավայի արտանետումներ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները