Թրամփի խորհրդականները խոչընդոտում են Պուտինի հետ նրա հանդիպմանը

19:35   16 Հունիս 2018    388

Թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզորոշ ցանկություն է հայտնել նախապատրաստական աշխատանքներ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար, նրա օգնականները անտեսել են ամերիկյան վարչակազմի ղեկավարի այդ ցանկությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ամերիկյան թերթին հայտնել է Սպիտակ տան աղբյուրը, որի անունը չի նշվում: Նրա խոսքով՝ Թրամփն իր ենթականերին հանձնարարել է հանդիպում կազմակերպել Պուտինի հետ դեռևս 2017-ի նոյեմբերին, երբ նրա հետ զրույց էր ունեցել Վիետնամում անցկացված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակներում:

«Այդ հանդիպումից հետո Թրամփը հայտնել էր, որ ցանկանում է Պուտինին հրավիրել Սպիտակ տուն: Մենք դա անտեսել ենք»,- կիսվել է տեղեկատվությամբ ամերիկացի պաշտոնյան:

Պուտինի հետ հանդիպելու միտքը ոգևորություն չի առաջացրել Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների շրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները