Ճապոնիայի արքայադուստրը կմեկնի ՌԴ աջակցելու ազգային հավաքականին

19:52   16 Հունիս 2018    365

Արքայադուստր Խիսակո Տակամադոն հունիսի 18-ին կուղևորվի Սարանսկ, որպեսզի աջակցի Ճապոնիայի հավաքականին Կոլումբիայի հետ խաղում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հունիսի 23-ին արքայադուստրը կայցելի Ճապոնիա – Սենեգալ խաղին: Սա կլինի վերջին 100 տարվա ընթացքում Ճապոնիայի կայսերական ընտանիքի անդամների առաջին այցը Ռուսաստան:

Վերջին այցը կայացել էր 1916 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, որի ժամանակ Ճապոնիայի և Ռուսաստանի կայսրությունները դաշնակիցներ էին:

64-ամյա արքայադուստր Խիսակոն հանդիսանում է Ակիխիտո կայսեր եղբոր՝ արքայազն Տակամադոյի այրին, ով մահացել է 2002 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները