Թբիլիսիում ինկասատորը բեմականացրել է 63 հազար դոլարի կողոպուտը- VIDEO

20:34   16 Հունիս 2018    429

Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները բացահայտել են ինկասացիոն մեքենայի կողոպուտը, որը տեղի է ունեցել Թբիլիսիի արվարձանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարզվել է, որ կողոպուտը բեմականացրել է հենց տուժողը: Կեղծ կողոպուտը կազմակերպել է 33-ամյա Ռ.Խ-ն, որը գումարներ է հանել արագ վճարումների սարքերից: Նրան այդ հարցում օգնել է 28-ամյա ազգականը՝ Լ.Զ-ն: Արդյունքում նրանք 63 հազար դոլար են գողացել:

Ոստիկանության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հակասություններ կան ինկասատորի ցուցմուքներում:

Հետագայում պարզվել է, որ Ռ.Խ-ն. ամբողջությամբ հորինել է այս պատմությունը: Բեմականացումը նա հորինել եւ իրականացրել է իր ազգականի հետ: Կեղծ կողոպուտի համար հարձակվողները ընտրել են մի վայր, որտեղ չկան տեսախցիկներ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները