Ֆրանսիան Aquarius նավից կընդունի միգրանտներին

20:58   16 Հունիս 2018    399

Ֆրանսիան Aquarius նավից կընդունի այն միգրանտներին, որոնք կցանկանան այդ երկրում մնալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ֆրանսիան կընդունի այն միգրանտներին, որոնք Վալենսիայի նավահանգիստ ժամանելուց եւ ապաստանի տրամադրման բոլոր արարողակարգերը կատարելուց հետո կցանկանան այդ երկիր ուղեւորվել», - ասվում է իսպանական կառավարության հայտարարության մեջ:

Իսպանիայի կառավարության փոխվարչապետ Կառմեն Կալվոն, որին հանձնարարված է զբաղվել այս թեմայով, բանակցություններ է անցկացրել Ֆրանսիայի դեսպանի հետ եւ հաստատել, որ Մադրիդը պատրաստ է ընդունել ֆրանսիական առաջարկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները