Գիտնականները անվանել են կարմիր գինու անսպասելի հատկությունը

21:11   16 Հունիս 2018    720

Ըստ գիտնականների՝ մեկ բաժակ կարմիր գինին հավասարազոր է մարզման սրահում մեկ ժամվա պարապունքին: Իր բուժիչ հատկություններով այն պարտական է ռեսվերատրոլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռեսվերատրոլը, ըստ մասնագետների համոզման, կօգնի ստանալ նոր դեղամիջոցներ շաքարախտի, թուլամտության, ինչպես նաև Ալցհեյմերի հիվանդության դեմ:

Բացի կարմիր գինուց, ռեսվերատրոլ առկա է նաև մի շարք բուսական մթերքների մեջ: Այն առաջացնում է էներգիայի հոսք, ինչի շնորհիվ նպաստում է կյանքի երկարացմանը:

Պարզվում է` ռեսվերատրոլը ստիպում է բջիջներին «կարծել, թե իրենք էներգիայի պակաս ունեն, ինչը հանգեցնում է էներգիայի համար անհրաժեշտ սպիտակուցների արտադրմանը:

Հասկանալով ռեսվերատրոլի աշխատանքի մեխանիզմը` մասնագետները կարող են օգտագործել նաև այլ գործոններ, որոնք աշխատում են նույն մեխանիզմով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները