Քնկոտությունից և հոգնածությունից ազատվելու հինգ միջոց

22:33   16 Հունիս 2018    560

Հնարավոր է թարմանալ առանց սուրճի: Մասնագետների կարծիքով՝ հոգնածությունից և քնկոտությունից ազատվելու հինգ միջոց գոյություն ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատրաստել ըմպելիք. մաքրել կոճապղպեղի ոչ մեծ կտորը, բարակ կտրատել և եռացրած ջուր լցնել վրան: Թրմել 10 րոպե, մեկ թեյի գդալ մեղր ավելացնել և դանդաղ ըմպել:

Ձեռքերի մերսում. մերսեք ձեռքերի մատները, ձախ ձեռքի ցուցամատով և բթամատով սեղմեք աջ ձեռքի դաստակը և լավ մերսեք:

Գրասենյակային մարզանք. աշխատանքային ժամերին նստած վիճակում կարելի է մի քանի վարժություններ անել, մարմինը թեքել աջ և ձախ ուղղություններով, ուսերը հետ ու առաջ տանել, ձեռքերը պտտեցնել:

Շնչառական վարժություններ. խոր շնչեք և արտաշնչեք մի քանի անգամ: Շնչեք ոչ միայն կրծքով, այլև որովայնով:

Փոքրիկ խորամանկություններ. մի կտոր կիտրոն կերեք և շնչեք կիտրոնի բույրը: Պայուսակում վարունգի հոտով կոսմետիկ պնակներ պահեք, երբ հոգնած եք լինում, դրեք քունքերին և մերսեք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները