1966 թվականի մրցարշավային Ford GT40-ը 12 մլն դոլար են գնահատել

09:06   17 Հունիս 2018    572

Ford GT40- ի երեք մեքենաներից մեկը, որոնք «Լե Մանի 24 ժամ» մարաթոնում զբաղեցրել են բոլոր հաղթական դիրքրերը, մեկը կվաճառվի RM Sotheby's աճուրդում:

Լեգենդար կուպեն նախատեսում են 12 մլն դոլարով վաճառել, հայտնում է Autonews.ru- ն:

«Այս Ford-ն ամբողջությամբ իր բնօրինակ վիճակին է բերվել, ինչը կարեւոր գործոն կդառնա հավանական գնորդի համար: Այս GT40-ը ընդմիշտ կմնա պատմության մեջ, որպես Ford-ի երեք մեքենաներից մեկը, որոնք հաղթել են Ferrari-ին», — նշված է բնութագրում:

Ավելի վաղ Ford-ը ներկայացրել էր ժամանակակից GT սուպերքարի հատուկ՝ 67 Heritage անվանումով տարբերակը: Այն թողարկել էին «Լե Մանի 24 ժամ» մարաթոնում Ford GT40 Mark IV-ի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ:

Ford GT40-ը հագեցած է 7 լիտրանոց հատուկ կարգավորվող V8 շարժիչով, որը զարգացնում է 490 ձիաուժ:

Hayatsk.info

Հեշթեգներ: FordGT40  


Վերնագիրի այլ պիտակները