Վենեսուելայում ակումբներից մեկում արցունքաբեր գազից 17 մարդ է զոհվել

09:27   17 Հունիս 2018    475

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի ակումբում արցունքաբեր գազից առնվազն 17 մարդ է զոհվել, 5 տուժած կա: Ակումբի ներսում արցունքաբեր գազ է տարածել անհայտ անձը:

Ընդհանուր առմամբ, Los Cotorros ակումբում կազմակերպված երեկույթին ավելի քան 500 մարդ է մասնակցել:

Միջադեպը նախորդել է երիտասարդների միջեւ վեճին: Իշխանությունները հաղորդել են 7 անձի ձերբակալության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները