Ճապոնիան ՌԴ-ին ափսոսանք է հայտնել

10:33   17 Հունիս 2018    530

Ճապոնիայի կառավարությունը Ռոսաստանին ափսոսանք է հայտնել՝ կապված զորավարժությունների հետ, որոնք, ինչպես հաղորդվում է, նախատեսված են Կուրիլների հարավային մասում Իտուրուպ կղզում:

Yomiuri Shimbun պարբերականը նշում է, որ ՌԴ ԱԳՆ-ին այս մասին հայտնվել է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան միջոցով:

Այս տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմը մերժել է Տոկիոյի հայտարարությունը՝ շեշտելով, որ վարժանքներն անցկացվում են ազգային տարածքի սահմաններում:

Ճապոնիայի կառավարությունը միայն հունիսի 11-ին է հայտնել, որ Ռուսաստանին բողոք է հայտարարել՝ կապված Կուրիլների հարավային հատվածում մանրաթելա-օպտիկական գիծ անցկացնելու հետ, որը Տոկիոն համարում է իր հյուսիսային տարածքը:

Ճապոնիան հավակնում է Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան կղզիներին եւ անբնակ շղթային, որը Ճապոնիայում Հաբոմաի են անվանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները