Թուրքիան 2019 թվականին սեփական գիտական կայանն է ստեղծելու Անտարկտիկայում

10:45   17 Հունիս 2018    394

Թուրքիան նախատեսում է 2019 թվականին սեփական գիտական բազան ստեղծել Անտարկտիկայում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երկրի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հաղորդել է իր Twitter-ում։

«2019 թվականին մենք գիտական բազա ենք ստեղծելու, որի շնորհիվ Թուրքիան համալրելու է Անտարկտիկայում գիտական բևեռային կայաններ ունեցող երեսուն երկրների շարքը»,– նշել է պարոն Էրդողանը։

Թուրքիան մասնակցել է Անտարկտիկայի մասին պայմանագրի ստորագրմանը 1959 թվականին։ Այս փաստաթղթի համաձայն՝ աշխարհամասում թույլատրվում է միայն գիտական գործունեությունը։ Այժմ պայմանագրի մասնակից երկրների թիվն ավելի քան 50 է հասնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները