ԱՄՆ–ում ծնողներից 132 հազար դոլար են պահանջում երեխայի կոտրած քանդակի համար

11:05   17 Հունիս 2018    382

Ամերիկյան ընտանիքից 132 հազար դոլար են պահանջում՝ նրանց հինգ տարեկան տղայի կոտրած ապակե արձանի համար։

Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ միջադեպը տեղի է ունեցել Կանզաս նահանգի Օվերլենդ–Պարկ քաղաքի Overlend-Park հասարակական կենտրոնում։ Ընտանիքը երկու երեխաների հետ այցելել է կենտրոն, և ինչ որ մի պահի երեխաները առանց մեծերի հսկողության են մնացել։ Տեսահսկման խցիկներն արձանագրել են, թե ինչպես են երեխաները վազում սրահով և ուսումնասիրում քանդակները։

«Աֆրոդիտե Կանզաս–Սիթի» կիսանդրին ամենից շատն է նրանց գրավել։ Տղաները մի քանի անգամ դա ձեռք են տվել։ Ինչ որ մի պահի հինգ տարեկան տղան բարձրացել է պատվանդանի վրա և բռնվել է արձանիկից։

Արդյունքում «Աֆրոդիտեն» ընկել է հատակից և վնասվել է։

Ապահովագրական ընկերությունը տղայի ծնողներին նամակ է ուղարկել՝ պահանջելով փոխհատուցել վնասը։

Սակայն երեխայի մայրը՝ Սարա Գուդմանը, հայտարարել է, որ իր տղան մեղավոր չէ և որ քաղաքը պետք է ավելի լավ պաշտպաներ արձանը, եթե այն այդքան արժեքավոր էր։ «Ես չեմ կարող այդքան վճարել»,– հայտարարել է կինը։



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները