Ամերիկացիներն ավելի շատ Տրյուդոյին են վստահում, քան՝ Թրամփին. հարցում

11:44   17 Հունիս 2018    487

ԱՄՆ նախագահի և Կանադայի վարչապետի միջև առևտրային վեճում ամերիկացիներն ավելի շատ վստահում են Ջասթին Տրյուդոյին, քան՝ Դոնալդ Թրամփին։

Այս մասին վկայում են Ipsos հարցման տվյալները,– հաղորդում է Global News-ը։

Նշվում է, որ հարցվածների 57%-ը աջակցում են Տրյուդոյին, իսկ Թրամփի տեսակետը կիսում է հարցվածների 37%-ը։

Հարցմանը ԱՄՆ–ի ավելի քան 1000 բնակիչ է մասնակցել։ Այն անց է կացվել 2018 թվականի հունիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի և Կանադայի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց առևտրային տուրքեր մտցնելու մասին, իսկ կանադացի վարչապետը նրան դրա համար քննադատեց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները