ԱՄՆ-ն Հս. Կորեային պահանջներ է ներկայացրել է 47 կետերով. Ճապոնիայի ԱԳՆ

12:07   17 Հունիս 2018    399

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման մասին համաձայնագրի շրջանակում 47 կետերով պահանջներ է ներկայացրել, հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն NHK-ի հետ հարցազրույցում:

«Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարը համաձայվել է ամբողջական ապամիջուկայնացման անցկացմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտնել է, որ Միացյալ Նահանգները այդ տերմինի մեջ ներառում է միջուկային եւ զանգվածային ոչնչացման զենքերի այլ տեսակների՝ քիմիական, կենսաբանական, ինչպես նաեւ հրթիռների եւ բոլոր համապատասխան օբյեկտների վերացում ստուգման ենթակա եւ անշրջելի ձեւով:

Դրա հետ կապված Հյուսիսային Կորեային պահանջներ են ներկայացվել 47 դրույթներով: Եթե այս ընկալմամբ ամբողջական ապամիջուկայնացումը չկատարվի, ապա Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն էլ չեն հանվի: Կարծում եմ, որ այնտեղ սա հասկանում են»,- ասել է Կոնոն:

Նա շեշտել է, որ ԱՄՆ տեսանկյամբ ոչնչացման են ենթակա Հյուսիսային Կորեայի բոլոր հրթիռները, այդ թվում՝ Ճապոնիային սպառնացողները:

Տարո Կոնոյի կարծիքով՝ Փհենյանը ամբողջական ապամիջուկայնացում անցկացնելու իր պարտավորվածությունից չի նահանջի: «Հյուսիսային Կորեայում բարձրագույն ղեկավարի խոստումը առանձնահատուկ նշանակություն ունի, հատկապես եթե այն գրավոր է տրվել: Կարեւոր է նաեւ այն, որ ամբողջական ապամիջուկայնացման մասին հայտնել են նաեւ երկրի ներսում: Կարծում եմ, որ նման իրավիճակում Հյուսիսային Կորեան իր պարտավորվածությունց չի հրաժարվի»,- ասել է Ճապոնիայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ Հուսիսային Կորեայի անվտանգության երաշխիքների հարցը դեռ պետք է հստակեցվի: «Դա կարող է լինել փաստաթղթի տեսքով՝ այնպիսի դրույթներով, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Հյուսիսային Կորեայի վրա, չի փորձի հատել 38 զուգահեռագիծը եւ տապալել այնտեղ գոյություն ունեցող ռեժիմը: Երաշխիքները կարող են ներկայացվել նաեւ որեւէ բազմակողմ կառույցի շրջանակում: Այս հարցը կքննարկվի»,- ասել է Ճապոնիայի ԱԳ նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները