Իսպանիա են ժամանել Aquarius նավի առաջին փախստականները

12:22   17 Հունիս 2018    344

Միջերկրական ծովում բազմօրյա թափառումներից հետո Իսպանիա են ժամանել Aquarius փրկարարական նավում գտնվող առաջին փախստականները:

Կիրակի՝ հունիսի 17-ի առավոտյան իտալական Dattilo նավը Վալենսիայի նավահանգիստ է հասցրել փախստականների առաջին խմբին: Aquarius-ը եւ իտալական մեկ այլ նավ՝ Orione-ը, Վալենսիա կժամանեն տեղական ժամանակով 14:00-ին, փոխանցում է DW-ն:

Aquarius-ում եւ 2 նավերում ընդհանուր կան 630 փախստականներ: Նրանց ֆրանսիական մարդասիրական SOS Mediterranee կազմակերպությունը փրկել էր մեկ շաբաթ առաջ Լիբիայի ափերի մոտ մի քանի փրկարարական գործողությունների ժամանակ: Փրկվածների թվում են 11 փոքր երեխաներ, 89 անչափահասներ, որոնց մեծահասակներ չեն ուղեկցում, ինչպես նաեւ 7 հղի կին: Փրկված միգրանտներին Վալենսիայում դիմավորում են 2320 կամավորներ, այդ թվում՝ 470 թարգմանիչ:

Իտալիան եւ Մալթան հրաժարվել են այս մարդկանց ընդունել, ինչը Եվրոպայում նոր ճգնաժամ է հարուցել միգրանտների նկատմամբ եվրոպական քաղաքականության շուրջ: Արդյունքում Իսպանիան է համաձայվել փախստականներին ընդունել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները