Ճապոնիայում տեղի է ունեցել երկրաշարժ

12:31   17 Հունիս 2018    257

Կիրակի Ճապոնիայի Հոնսյու կղզու կենտրոնում գտնվող Գումմա պրեֆեկտուրայում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի օդերեւութաբանական վարչությանը:

Վարչության տեղեկություններով՝ ցունամիի վտանգ չկա: Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, առայժմ տեղեկություններ չկան տուժածների եւ ավերածությունների մասին: Ստորգետնյա ցնցման գոտում էլեկտրականության մատակարարումը կայուն է իրականացվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները