Անջելինա Ջոլին Իրաքի Մոսուլ քաղաք է այցելել

12:48   17 Հունիս 2018    346

Հայտնի ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին որպես ՄԱԿ–ի՝ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության (ՓԳՀՎ) բարի կամքի դեսպան այցելել է Իրաքի Մոսուլ քաղաքը։

«Սա ամենահրեշավոր ավերածությունն է, որ ես տեսել եմ ՓԳՀՎ–ում աշխատելուս տարիներին։ Մարդիկ այստեղ ամեն ինչ են կորցրել»,– նրա խոսքերն է մեջբերում կազմակերպության կայքը։

Դերասանուհին հանդիպել է քաղաքի բնակիչների հետ, որոնք իրենց տներն են վերադարձել այն բանից հետո, երբ անցյալ տարվա հուլիսին կառավարական զորքերը կարողացան ազատագրել Մոսուլը ահաբեկիչներից։ Ջոլին ոտքով անցել է հին քաղաքի ռմբակոծված փողոցներով։ Մոսուլի այս հատվածը փաստացի ամբողջովին ավերվել էր իրաքյան բանակի և ԱՄՆ հրամանատարության ներքո կռվող դաշնային զորքերի՝ ԻՊ զինյալների դեմ մարտերի արդյունքում։

Նշվում է, որ սա Ջոլիի հինգերորդ այցն է Մոսուլ՝ ՄԱԿ–ի ՓԳՀՎ հետ նրա համագործակցության 17 տարիների ընթացքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Անջելինա-Ջոլի   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները