Սիլվեստր Սթալոնեն դատարանի առջև կկանգնի՝ բռնաբարության համար

13:00   17 Հունիս 2018    540

Սեքս սկանդալների ալիքը Հոլիվուդում չի դադարում. ամեն ինչ սկսվեց Հարվի Վայնշթայնից, իսկ հիմա բռնության մեջ կասկածվողների շարքում է հայտնվել նաև Սիլվեստր Սթալոնեն։

Այս գործի հետաքննությունը սկսվել է դեռևս անցյալ տարվա վերջին, մոտ ժամանակներս տեղի կունենա դատավարությունը։

Կինը հաղորդել է, որ 20 տարի առաջ դերասանն իր Սանտա–Մոնիկայի գրասենյակում իրեն ստիպել է սեքսով զբաղվել, ընդ որում, սպառնացել է զոհին բարոյական և ֆիզիկական վնաս հասցնել, եթե նա չհամաձայնի։ Այդ ժամանակ կինը 16 տարեկան է եղել։

Սթալոնեն խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել այդ կնոջ հետ 1987 թվականին, բայց բռնության մասին իր հասցեին բոլոր մեղադրանքները հերքել է։ Աստղի փաստաբանները հակընդդեմ հայց են պատրաստել, որտեղ մեղադրում են ենթադրյալ զոհին զրպարտության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիլվեստր-Սթալոնե  


Վերնագիրի այլ պիտակները