ԱՄՆ–ի պատերազմը վնասում է համաշխարհային տնտեսությանը. NYT

14:37   17 Հունիս 2018    426

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The New York Times»-ին, Առևտրային պատերազմի սանձազերծման վտանգը, որ սադրում է ԱՄՆ կառավարությունը, վնասում է համաշխարհային տնտեսությանը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային մաքսատուրքերը, որ նա պատրաստվում է մտցնել որոշ երկրների ապրանքների ներմուծման համար, պատասխան միջոցներ են առաջ բերում։ Արդյունքում խախտվում է համաշխարհային առևտուրը և համաշխարհային տնտեսության մեջ լարվածություն է առաջանում։

Ինչպես նշվում է՝ ԱՄՆ գործողությունների պատճառով աշխարհով մեկ դանդաղում են նավահանգիստների և օդանավակայանների բեռնային տերմինալների միջոցով բեռների մատակարարումը։ Ինչպես նաև մեծանում է կարևորագույն հումքի արժեքը։

Միևնույն ժամանակ, աղբյուրի խոսքերով, ամբողջ աշխարհում նվազում են օդային բեռնափոխադրումների ծավալները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները