IQ-ն նվազում է միգրացիայի արդյունքում. գիտնականներ

13:43   17 Հունիս 2018    465

Այս մասին վկայում են 102,3-ից մինչև 99,4 միավորի հասած IQ արդյունքները։ Գիտական աշխատանքը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences էջերում։

Ռագնար Ֆրիշի տնտեսական հետազոտությունների կենտրոնը ներկայացնող ամերիկացի գիտնականները հայտարարում են, որ 1970 թվականից ի վեր մոլորակի բնակչությունը սրընթաց կերպով բթանում է։ Գիտական աշխատանքի շրջանակներում փորձագետները վերլուծել են 730 հազար նորակոչիկների տվյալները, որոնք ծնված են եղել 1962-1991 թվականն ընկած ժամանակահատվածում։ 1962 թվականին ծնվածներն IQ-ի 99,5 միավոր ցուցանիշ են ցուցաբերել, իսկ 1970 թվականին ծնվածներն ավելի լավ արդյունք են ցույց տվել՝ 102,3 միավոր: Արդեն 1989 թվականին IQ-ի մակարդակը իջել է մինչև 99,4 միավորի։

Կոնկրետ որևէ ապացույց այն բանի, որ մարդիկ ակտիվորեն բթանում են, գիտնականներն ասել չեն կարողանում։ Կան տարբեր վարկածներ, ըստ որոնց IQ-ն նվազում է միգրացիայի, կրթության համակարգի և ընտանիքում դաստիարակության վատթարացման, սննդի որակի վատթարացման և առողջական խնդիրների առկայության պատճառով։ Չի բացառվում նաև ԶԼՄ–ների, համացանցի և թվային տեխնոլոգիաների ազդեցությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները